13:34 18 հուլիսի, 2013Վիլիանի, Ֆերնանդինյոյի եւ Մխիթարյանի վաճառքից ստացել ենք մոտ 102 միլիոն եվրո, հայտարարել է Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն՝ խոսելով ուկրաինական թիմի տրանսֆերային քաղաքականության մասին։
«Տրանսֆերներից ստացել ենք 102 միլիոն եվրո։ Վիլիանի համար ստացանք 35 միլիոն եվրո, Ֆերնանդինյոյի համար՝ 40 միլիոն, իսկ Մխիթարյանի համար՝ 27.5 միլիոն։ Մեզ համար մեծ հաջողություն է, որ կարողացել ենք երիտասարդ խաղացողներից այսպիսի աստղեր դարձնել։ Հույս ունեմ, որ նրանք ապագայում կարեւոր կատարողներ կդառնան. Վիլիանի եւ Ֆերնանդինյոյի դեպքում՝ Բրազիլիայի հավաքականի համար։ Մխիթարյանը, ով հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայում» գերազանց, պարզապես ֆանտաստիկ ֆուտբոլիստ է։ Հպարտ եմ, որ կարողացել եմ ներդրում ունենալ նրանց զարգացման մեջ»,- Լուչեսկուի խոսքը մեջբերում է «Շախտյորի» կայքը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.