13:09  ,  15 հուլիսի, 2013

Իլկայ Գյունդոգան. «Բազելի» հետ խաղում Մխիթարյանը ցույց տվեց, թե ինչի է ընդունակ

Յուրաքանչյուր օր մարզումների ժամանակ տեսնում եմ նրանց վարպետությունը, նորեկները կօգնեն թիմին առաջ գնալ, հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը՝ խոսելով թիմի նորեկների մասին։

«Հիանալի նորեկներ են։ «Բազելի» հետ հանդիպման ժամանակ Հենրիխ Մխիթարյանը խփած գոլով եւ կատարած գոլային փոխանցմամբ ցույց տվեց, թե ինչի է ընդունակ։ Թիմը լուծել է դժվար արտասանվող ազգանունների խնդիրը։ Մխիթարյանին ասում ենք Միկի, Օբամեյանգին՝ Օբա իսկ Պապաստատոպուլոսին՝ Պապա»,- Գյունդոգանի խոսքը մեջբերում է Mundo BVB-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով