13:09 15 հուլիսի, 2013Յուրաքանչյուր օր մարզումների ժամանակ տեսնում եմ նրանց վարպետությունը, նորեկները կօգնեն թիմին առաջ գնալ, հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը՝ խոսելով թիմի նորեկների մասին։
«Հիանալի նորեկներ են։ «Բազելի» հետ հանդիպման ժամանակ Հենրիխ Մխիթարյանը խփած գոլով եւ կատարած գոլային փոխանցմամբ ցույց տվեց, թե ինչի է ընդունակ։ Թիմը լուծել է դժվար արտասանվող ազգանունների խնդիրը։ Մխիթարյանին ասում ենք Միկի, Օբամեյանգին՝ Օբա իսկ Պապաստատոպուլոսին՝ Պապա»,- Գյունդոգանի խոսքը մեջբերում է Mundo BVB-ն։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.