Դորտմունդի «Բորուսիայի» թուրք կիսապաշտպան Նուրի Շահինը կարծում է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի զիջում «Մանչեսթեր Յունայթեդի» ճապոնացի խաղացող Սինձի Կագավային։
«Անկեղծ ասած՝ նա ինձ հիշեցնում է Սինձի Կագավային։ Կարծում եմ, որ նա նույնիսկ ավելի արագ է Սինձիից»,- 24-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sport.co.uk-ը։
Հիշեցնենք, որ 2012-ին Ճապոնիայի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։ Մինչեւ տեղափոխությունը նա գերմանական ակումբի առանցքային խաղացողներից էր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:22 , 18 նոյեմբերի
23:46 , 17 նոյեմբերի
22:02 , 17 նոյեմբերի
21:38 , 17 նոյեմբերի
21:27 , 17 նոյեմբերի
20:18 , 17 նոյեմբերի
19:36 , 17 նոյեմբերի
19:05 , 17 նոյեմբերի
18:02 , 17 նոյեմբերի
17:13 , 17 նոյեմբերի