12:05 15 հուլիսի, 2013Դորտմունդի «Բորուսիայի» թուրք կիսապաշտպան Նուրի Շահինը կարծում է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի զիջում «Մանչեսթեր Յունայթեդի» ճապոնացի խաղացող Սինձի Կագավային։
«Անկեղծ ասած՝ նա ինձ հիշեցնում է Սինձի Կագավային։ Կարծում եմ, որ նա նույնիսկ ավելի արագ է Սինձիից»,- 24-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sport.co.uk-ը։
Հիշեցնենք, որ 2012-ին Ճապոնիայի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։ Մինչեւ տեղափոխությունը նա գերմանական ակումբի առանցքային խաղացողներից էր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.