09:56  ,  15 հուլիսի, 2013

Հանս-Իոահիմ Վատցկե. Մխիթարյանի տրանսֆերի ժամանակ օգնեց այն, որ Հենրիխը ցանկանում էր խաղալ «Բորուսիայում»

Կային թիմեր, որոնք Մխիթարյանի համար մեզանից ավելի շատ գումար էին առաջարկում, հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Իոահիմ Վատցկեն՝ խոսելով Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մասին։

«Նորեկները լավ են հարմարվում։ Նրանք գոլեր են խփում եւ գոլային փոխանցումներ կատարում։ Թիմը հիանալի մարզավիճակում է գտնվում, սակայն գիտենք, որ մեզ դեռ երկար ճանապարհ է սպասվում։ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի ժամանակ կային բազմաթիվ հանգամանքներ, որոնք հետաձգում էին ֆուտբոլիստի տեղափոխությունը։ Առաջին հերթին՝ տարբեր կողմեր էին մասնակցում այս տրանսֆերին։ Ֆուտբոլիստի ծառայություններով էին հետաքրքրվում մի քանի ակումբներ։ Կային թիմեր, որոնք մեզանից շատ գումար էին առաջարկում։

Մխիթարյանի տրանսֆերի ժամանակ օգնեց այն, որ Միկին ցանկանում էր խաղալ «Բորուսիայում»։ Այդ հանգամանքն օգնեց մեզ ավարտին հասցնել այս տրանսֆերը»,- Վատցկեի խոսքը մեջբերում է spox.com-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով