22:28  ,  12 հուլիսի, 2013

Հենրիխ Մխիթարյան. Աբրահամն ասել է՝ որեւէ բանի կարիք ունենալու դեպքում, դիմեմ իրեն

«Արթուր Աբրահամին «Բորուսիայի» մասին չեմ հարցրել, քանի որ չեմ կարծում, որ նա այս ոլորտին տիրապետում է: Բայց նա ինձ ասել է, որ ամեն պահի կարող եմ դիմել իրեն, եթե ինչ-որ բանի կարիք ունենամ»: Այդ մասին Շվեյցարիայում հավաք անցկացնող Դորտմունդի «Բորւսիայի» նորեկ Հենրիխ Մխիթարյանն ասել է մամուլի ասուլիսի ժամանակ: Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է ֆրանսերեն:

«Ամենեւին հեշտ չէ նոր թիմ մտնելը: Բայց «Բորուսիան» շատ լավ ակումբ է, եւ այն հեշտացնում է այդ ընթացքը: Ես ուրախ եմ, որ առայժմ ամեն ինչ այսքան լավ է: Քեւին Գրոսկրոյցը պատմել է ինձ ամենակարեւոր բաներն ակումբի մասին (Շվեյցարիայում ընթացող հավաքի ժամանակ Մխիթարյանն ու Գրոսկրոյցը կիսում են նույն սենյակը):

Ակումբ ընտրելիս առաջնորդվել եմ ներքին զգացումով: «Լիվերպուլն» ունի փառահեղ անցյալ, «Բորուսիան»՝ ներկա:

Արթուր Աբրահամին «Բորուսիայի» մասին չեմ հարցրել, քանի որ չեմ կարծում, որ նա այս ոլորտին տիրապետում է: Բայց նա ինձ ասել է, որ ամեն պահի կարող եմ դիմել իրեն, եթե ինչ-որ բանի կարիք ունենամ:

Ես ցանկանում եմ «Բորուսիայի» հետ հասնել դրված նպատակներին: Բունդեսլիգան շատ հետաքրքիր է: Գիտեմ, որ դորտմունդյան ստադիոնում մթնոլորտը բացառիկ է: Տպավորիչ է ամեն անգամ ունենալ 80 հազար հանդիսական: Շատ են ֆանատները Հարավային տրիբունայում: Այն փաստը, որը ես «Բորուսիայի» ամենաթանկ ձեռքբերումն եմ, ինձ ոչինչ չի տալիս: Բայց ես թիմին կտամ ամեն  ինչ, որպեսզի իմ տրանսֆերի վրա ծախսած ոչ մի եվրոցենտի համար «Բորուսիան» ոչ մի վայրկյան չափսոսա»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը մամուլի ասուլիսի ժամանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով