16:48  ,  12 հուլիսի, 2013

Հենրիխ Մխիթարյան. «Բորուսիա» տեղափոխվելիս լսել եմ սրտիս ձայնին (ֆոտո)

Ցանկանում եմ օգնել թիմին եւ ամեն ինչ կանեմ՝ չհիասթափեցնելու բոլոր այն մարդկանց, ովքեր հույսեր են կապում ինձ հետ, Դորտմունդի «Բորուսիայի» կազմում իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Մխիթարյանը մամուլի ասուլիսը սկսել է «Dankeschön» (շնորհակալություն) խոսքով։

«Բորուսիա» տեղափոխվելիս լսել եմ սրտիս ձայնին։ Ցանկանում եմ ապացուցել, որ «Բորուսիան» զուր չէ ինձ ձեռք բերել։ Բունդեսլիագայում խաղալը շատ հետաքրքրիր կլինի, իսկ «Վեսթֆալենշտադիոնի» մթնոլորտը պարզապես աննկարագրելի է։ Կխնդրեի ինձ չհամեմատել Մարիո Գյոտցեի հետ, քանի որ ցանկանում եմ միայն օգնել թիմին։ Քեւին Գրոսկրոյցն ինձ օգնում է հարմարվել եւ նույնիսկ «Բորուսիայի» երգն է սովորեցրել», - Մխիթարյանի խոսքը մեջբերում է Sky Sport-ի լրագրող Ստեֆան Շաուբլեն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով