19:24  ,  11 հուլիսի, 2013

Metro. Մխիթարյանը Ռոջերսին ցույց տվեց, թե ինչ տեղի կունենար, եթե նա տեղափոխվեր «Լիվերպուլ»

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը շատ էր ցանկանում իր թիմում տեսնել Հենրիխ Մխիթարյանին, ում խաղը դուր է գալիս հյուսիսիռլանդացի մասնագետին, գրում է Metro-ն, որն անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նորամուտին Դորտմունդի «Բորուսիայում»:

«Հենրիխ Մխիթարյանը Բրենդան Ռոջերսին ցույց տվեց, թե ինչ կարող էր տեղի ունենալ, եթե նա տեղափոխվեր «Լիվերպուլ»: Հենրիխը «Բազելի» դեմ խաղում նորամուտը նշեց գոլով եւ գոլային փոխանցումով: «Լիվերպուլի» գլխավոր մարզիչը շատ էր ցանկանում իր թիմում տեսնել Մխիթարյանին, ում խաղը դուր է գալիս հյուսիսիռլանդացի մասնագետին: Մխիթարյանը տպավորիչ նորամուտ ունեցավ «Բորուսիայում»՝ նպաստելով 3:1 հաշվով հաղթանակին»,- գրում է Metro-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով