00:40  ,  9 հուլիսի, 2013

Welt. Հենրիխ Մխիթարյանը կգերազանցի Կագավային եւ կփոխարինի Գյոտցեին

Մխիթարյանը կդառնա «Բորուսիայի» «Արքայական տրանսֆերը», գրել է Welt.de պարբերականը՝ մեկնաբանելով Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը Դորտմունդի «Բորուսիա»։ 

«Մխիթարյանը խնդիրներ չի ունենա մեկնարկային կազմում հայտնվելու հետ՝ դառնալով Մարիո Գյոտցեի արժանի փոխարինողը։ Հենրիխը տեխնիկապես լավ է պատրաստված, ֆիզիկապես ամուր, արագ կիսապաշտպան է, ով լավ է տեսնում խաղադաշտը։ Նա լավ տվյալներ ունի Սինձի Կագավային գերազանցելու համար, ով մեծ դեր ուներ «Բորուսիայում»։

Մխիթարյանը սուր փոխանցումներ է կատարում եւ շատ արագ որոշումներ կայացնում։ Նա կդառնա «Բորուսիայի» «Արքայական տրանսֆերը»,- գրել է գերմանական պարբերականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով