00:40 9 հուլիսի, 2013Մխիթարյանը կդառնա «Բորուսիայի» «Արքայական տրանսֆերը», գրել է Welt.de պարբերականը՝ մեկնաբանելով Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը Դորտմունդի «Բորուսիա»։
«Մխիթարյանը խնդիրներ չի ունենա մեկնարկային կազմում հայտնվելու հետ՝ դառնալով Մարիո Գյոտցեի արժանի փոխարինողը։ Հենրիխը տեխնիկապես լավ է պատրաստված, ֆիզիկապես ամուր, արագ կիսապաշտպան է, ով լավ է տեսնում խաղադաշտը։ Նա լավ տվյալներ ունի Սինձի Կագավային գերազանցելու համար, ով մեծ դեր ուներ «Բորուսիայում»։
Մխիթարյանը սուր փոխանցումներ է կատարում եւ շատ արագ որոշումներ կայացնում։ Նա կդառնա «Բորուսիայի» «Արքայական տրանսֆերը»,- գրել է գերմանական պարբերականը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.