19:01  ,  8 հուլիսի, 2013

Պաշտոնական. «Բորուսիան» հաստատեց Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը

Դորտմունդի «Բորուսիան» ակումբի կառավարման մարմնի կայքում պաշտոնապես հաստատել է Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը գերմանական ակումբ: Պայմանների հստակեցումից հետո հայ ֆուտբոլիստը չորս տարվա պայմանագիր է կնքելու Գերմանիայի փոխչեմպիոնի հետ: Տրանսֆերի արժեքը կազմել է 25 միլիոն եվրո, ինչը գերմանական ակումբի համար ռեկորդ է: 21.5 միլիոն եվրո էր կազմել բրազիլացի Մարսիո Ամորոզոյի տրանսֆերը՝ 2001-ին «Պարմայից»: 

Ավելի վաղ գերմանական մամուլը հաղորդել էր, որ Հենրիխ Մխիթարյանը հաջողությամբ բուժզննում է անցել Դորտմունդում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով