19:01 8 հուլիսի, 2013Դորտմունդի «Բորուսիան» ակումբի կառավարման մարմնի կայքում պաշտոնապես հաստատել է Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը գերմանական ակումբ: Պայմանների հստակեցումից հետո հայ ֆուտբոլիստը չորս տարվա պայմանագիր է կնքելու Գերմանիայի փոխչեմպիոնի հետ: Տրանսֆերի արժեքը կազմել է 25 միլիոն եվրո, ինչը գերմանական ակումբի համար ռեկորդ է: 21.5 միլիոն եվրո էր կազմել բրազիլացի Մարսիո Ամորոզոյի տրանսֆերը՝ 2001-ին «Պարմայից»:
Ավելի վաղ գերմանական մամուլը հաղորդել էր, որ Հենրիխ Մխիթարյանը հաջողությամբ բուժզննում է անցել Դորտմունդում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.