13:50  ,  12 ապրիլի, 2012

Իտալիայի հավաքականի պաշտպանը քթոսկրի կոտրվածք է ստացել

Իտալիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Լեոնարդո Բոնուչին քթոսկրի կոտրվածք է ստացել, հաղորդում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը։

24-ամյա ֆուտբոլիստը կոտրվածք է ստացել Իտալիայի առաջնության 32-րդ տուրի՝ «Լացիոյի» հետ հանդիպման ժամանակ։

Ապրիլի 12-ին Բոնուչին կանցնի բուժզննում, որից հետո պարզ կդառնա վնասվածքի լրջությունը։

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» 2։1 հաշով հաղթեց «Լացիոյին» եւ, մեկ միավորով գերազանցելով «Միլանին», միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում