14:55  ,  2 հուլիսի, 2013

Արթուր Աբրահամը նոր պայմանագիր կնքեց Sauerland Event-ի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (36-4, 21 նոկաուտ) Sauerland Event-ի հետ նոր պայմանագիր է կնքել, հաղորդում է Boxingscene-ը։

Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2015-ը։

Արթուր Աբրահամը ռինգ դուրս կգա օգոստոսի 24-ին Գերմանիայում։ Նրա մրցակիցը կլինի աֆրիկացի Վիլբեֆորս Շիխեպոն (20-6, 15 նոկաուտ)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում