12:30  ,  2 հուլիսի, 2013

Պաշտոնական. Կլիչկոն կմենամարտի Պովետկինի հետ

Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիան (WBA) թույլ է տվել WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի եւ ռուս Ալեքսանդր Պովետկինի միջեւ մենամարտի անցկացումը։

Կողմերը համաձայնության են հասել եւ պայմանագիր են կնքել, հաղորդում է Allboxing.ru-ն։

Բռնցքամարտի երկու հսկաների մենամարտը համաշխարհային բոքսի տարվա գլխավոր իրադարձություններից է։ Կլիչկոյի եւ Պովետկինի միջեւ մենամարտը կանցկացվի հոկտեմբերի 5-ին Մոսկվայի «Օլիմպիական» ստադիոնում, որը կարող է հյուրընկալել 70 հազար երկրպագու:

«Ուրախ եմ, որ մենամարտի անցկացման հարցը կարգավորվեց։ Բռնցքամարտի երկրպագուները սպասում են երկու օլիմպիականների մենամարտին։ Գոհ եմ, որ այն կանցի Մոսկվայում, քանի որ ռուս եւ ուկրաինացի երկրպագուները կկարողանան ականատես լինել այս մենամարտին։ Մթնոլորտը ցնցող կլինի», - հայտարարել է Վլադիմիր Կլիչկոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում