12:30 2 հուլիսի, 2013Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիան (WBA) թույլ է տվել WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի եւ ռուս Ալեքսանդր Պովետկինի միջեւ մենամարտի անցկացումը։
Կողմերը համաձայնության են հասել եւ պայմանագիր են կնքել, հաղորդում է Allboxing.ru-ն։
Բռնցքամարտի երկու հսկաների մենամարտը համաշխարհային բոքսի տարվա գլխավոր իրադարձություններից է։ Կլիչկոյի եւ Պովետկինի միջեւ մենամարտը կանցկացվի հոկտեմբերի 5-ին Մոսկվայի «Օլիմպիական» ստադիոնում, որը կարող է հյուրընկալել 70 հազար երկրպագու:
«Ուրախ եմ, որ մենամարտի անցկացման հարցը կարգավորվեց։ Բռնցքամարտի երկրպագուները սպասում են երկու օլիմպիականների մենամարտին։ Գոհ եմ, որ այն կանցի Մոսկվայում, քանի որ ռուս եւ ուկրաինացի երկրպագուները կկարողանան ականատես լինել այս մենամարտին։ Մթնոլորտը ցնցող կլինի», - հայտարարել է Վլադիմիր Կլիչկոն։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.