03:02  ,  12 ապրիլի, 2012

Դել Պյերոն 700-րդ հանդիպումն անցկացրեց «Յուվենտուսի» կազմում

Իտալիայի առաջնության 32-րդ տուրի՝ «Լացիոյի» հետ հանդիպումն իտալացի հարձակվող Ալեսանդրո Դել Պյերոյի համար 700-րդն էր Թուրինի «Յուվենտուսի» կազմում, հաղորդում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ այդ խաղում Դել Պյերոյի խփած գոլի շնորհիվ թուրինյան ակումը հաղթեց 2:1 հաշվով եւ միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

37-ամյա իտալացին 1993 թվականից է հանդես գալիս «Յուվենտուսում»: Անցկացրած 700 խաղերում խփել է 288 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում