02:19  ,  12 ապրիլի, 2012

Կոնտեն դժգոհ է «Յուվենտուսից»

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն «Լացիոյի» նկատմամբ 2:1 հաշվով տարած հաղթանակից հետո չի թաքցրել դժգոհությունը: Նրա կարծիքով «Յուվենտուսի» ֆուտբոլիստները անարդյունավետ են իրացրել խաղային առավելությունը, հաղորդում է Football Italia-ն:

Թուրինցիների գլխավոր մարզիչը նաեւ հիացմունք է հայտնել փոխարինման դուրս գալուց ինը րոպե անց հաղթական գնդակը խփած Ալեսանդրո դել Պյերոյի խաղի կապակցությամբ:

Հիշեցնենք, որ «Լացիոյի» նկատմամբ «Յուվենտուսի» հաղթանակը թույլ տվեց վաստակել 68 միավոր եւ մրցաշարային աղյուսակում շրջանցել «Միլանին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում