01:06  ,  12 ապրիլի, 2012

Դել Պյերոն հաղթանակ պարգեւեց «Յուվենտուսին»

Իտալական A Սերիայի 32-րդ տուրում «Յուվենտուսը» Թուրինում 2:1 հաշվով հաղթեց Հռոմի «Լացիոյին» եւ, շրջանցելով «Միլանին», բարձրացավ առաջին տեղ:

Խաղի 30-րդ րոպեին Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Սիմոնե Պեպեն բացեց հաշիվը՝ առաջ մղելով «Յուվենտուսին»: Առաջին խաղակեսի վերջնամասում իտալացի կիսապաշտպան Ստեֆանո Մաուրին խփեց «Լացիոյի» պատասխան գնդակը, սակայն խաղի ավարտից 8 րոպե առաջ փոխարինման մտած Ալեսանդրո Դել Պյերոն հաղթանակ պարգեւեց թուրինցիներին:

Միլանյան «Ինտերն» արգենտինացի ռմբարկու Դիեգո Միլիտոյի դուբլի շնորհիվ 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Սիենայի» նկատմամբ:

«Ռոման» Հռոմում 3:1 հաշվով հաղթեց «Ուդինեզեին», իսկ «Նապոլին» սեփական խաղադաշտում նույն հաշվով պարտվեց «Ատալանտային»:

Իտալիայի առաջնություն. 32-րդ տուր

«Յուվենտուս» - «Լացիո»՝ 2:1

Պեպե, 30, Դել Պյերո, 82 – Մաուրի, 45

Հեռացում՝ Կոզակ, 90 («Լացիո»)

«Ինտեր» - «Սիենա»՝ 2:1

Միլիտո, 42, 81 (11մ.) – Դ՝Ագոստինո, 6


«Ռոմա» - «Ուդինեզի»՝ 3:1

Օսվալդո, 8, Տոտի, 86, Մարկինյո, 90 – Ֆերնանդես, 44

«Պարմա» - «Նովարա»՝ 2:0

Ջովինկո, 27, Ժոնատան, 40

«Կատանիա» - «Լեչե»՝ 1:2

Բերխեսիո, 52 – Կորվիա, 88, Դի Միչելե, 90

Հեռացում՝ Կարիզո, 89 («Կատանիա»)

«Ջենոա» - «Չեզենա»՝ 1:1

Ռոսի, 41 – Մուտու, 76

«Նապոլի» - «Ատալանտա»՝ 1:3

Լավեսի, 13 – Բոավենտուրա, 10, Բելինի, 58, Կարմոնա, 68

Հեռացում՝ Պանդեւ, 70 («Նապոլի»)


 «Ֆիորենտինա» - «Պալերմո»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում