15:42  ,  11 ապրիլի, 2012

Շտիգլից. Աբրահամի նախորդ պարտությունները ցույց տվեցին նրա թույլ կողմերը

WBO վարկածով միջինքաշային կարգի գործող չեմպիոն գերմանացի բռնցքամարտիկ Ռոբերտ Շտիգլիցը մայիսի 5-ին կփորձի պահպանել իր տիտղոսը բրիտանացի Ջորդան Գրովզի հետ մենամարտում։

Այդ մարտի հաղթողը, ամենայն հավանականությամբ, կհանդիպի WBO-ի եվրոպական գոտին վերջերս նվաճած Արթուր Աբրահամի հետ։

Ռոբերտ Շտիգլիցը վստահ է, որ կհաղթի բրիտանացի հավակնորդին։

«Ես կհաղթեմ Գրովզին եւ կպահպանեմ WBO-ի գոտին։ Ես չեմ վախենում մենամարտել Արթուր Աբրահամի հետ։ Հիմա Աբրահամն այնքան ուժեղ չէ, քան նախկինում էր։ Ես հետեւել եմ նրա եւ Վիլշեւսկու մենամարտին։ Վիլշեւսկին այլ մակարդակի բռնցքամարտիկ է։ Ես ավելի բարդ մրցակից եմ ցանկացած բռնցքամարտիկի համար, քանի որ ավելի արագ եմ եւ հինալի եմ պատրաստված տակտիկապես։

Աբրահամի նախորդ պարտությունները ցույց տվեցին նրա թույլ կողմերը։ Ես անհանգստանալու ոչինչ չունեմ»,- Շտիգլիցի խոսքը մեջբերում է Boxingscene-ն։



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում