15:42 11 ապրիլի, 2012WBO վարկածով միջինքաշային կարգի գործող չեմպիոն գերմանացի բռնցքամարտիկ Ռոբերտ Շտիգլիցը մայիսի 5-ին կփորձի պահպանել իր տիտղոսը բրիտանացի Ջորդան Գրովզի հետ մենամարտում։
Այդ մարտի հաղթողը, ամենայն հավանականությամբ, կհանդիպի WBO-ի եվրոպական գոտին վերջերս նվաճած Արթուր Աբրահամի հետ։
Ռոբերտ Շտիգլիցը վստահ է, որ կհաղթի բրիտանացի հավակնորդին։
«Ես կհաղթեմ Գրովզին եւ կպահպանեմ WBO-ի գոտին։ Ես չեմ վախենում մենամարտել Արթուր Աբրահամի հետ։ Հիմա Աբրահամն այնքան ուժեղ չէ, քան նախկինում էր։ Ես հետեւել եմ նրա եւ Վիլշեւսկու մենամարտին։ Վիլշեւսկին այլ մակարդակի բռնցքամարտիկ է։ Ես ավելի բարդ մրցակից եմ ցանկացած բռնցքամարտիկի համար, քանի որ ավելի արագ եմ եւ հինալի եմ պատրաստված տակտիկապես։
Աբրահամի նախորդ պարտությունները ցույց տվեցին նրա թույլ կողմերը։ Ես անհանգստանալու ոչինչ չունեմ»,- Շտիգլիցի խոսքը մեջբերում է Boxingscene-ն։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.