14:35  ,  11 ապրիլի, 2012

«Բավարիայի» պաշտպանը կարող է ազատազրկվել 15 տարի

Մյունխենի «Բավարիայի» բրազիլացի պաշտպան Բրենոն կարող է դատապարտվել 1-ից 15 տարվա ազատազրկման, գրում է gazeta.ru-ն։

22-ամյա ֆուտբոլիստը մեղադրվում է Մյունխենի արվարձանում գտնվող իր առանձնատունը կանխամտածված այրելու մեջ:

Բրազիլացի ֆուտբոլիստը սեպտեմբերին դատապարտվել էր պայմանական ազատազրկման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում