10:56  ,  11 ապրիլի, 2012

Կուբան զրկվեց եւս մեկ ֆուտբոլիստից

Մարտին ԱՄՆ-ում անցկացված Լոնդնոի Օլիմպիական խաղերի ֆուտբոլի որակավորման մրցաշարում Կուբայի հավաքականի խաղացող Յոսմեդ դե Արմասը մարտի 24-ին Սալվադորի հետ հանդիպումից հետո անհետ կորել էր:

Ապրիլի 10-ին ֆուտբոլիստը հայտնվել է եւ քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ-ի իշխանություններից:

Նա պատմել է, որ Նեշվիլից նստել է Մայամի գնացող ավտոբուս, այնուհետեւ թաքնվել է քաղաքի հետնախորշերում:

Հիշեցնենք, որ 2008-ին ԱՄՆ-ում քաղաքական ապաստան էին խնդրել ֆուտբոլի Կուբայի հավաքականի եւս յոթ խաղացողներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով