Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (36-4, 21 նոկաուտ) կարող է հրաժարվել Նամիբիայի ներկայացուցիչ Վիլբերֆորս Շիհեպոյի (20-6, 15 նոկաուտ) հետ մենամարտից։
Աբրահամին չի գոհացնում գումարը, որն իրեն առաջարկում է Sauerland Event ընկերությունը։
«Եթե Sauerland Event-ը համաձայնության չգա իրավաբանիս հետ, ապա չեմ պատրաստվում մանամարտել ո՛չ օգոստոսի 24-ին, ո՛չ էլ դրանից հետո։ Կարող եմ կարիերաս ավարտել։ Մարզիկի հետ պետք է արդար վարվել»,- Աբրահամի խոսքն է մեջբերում Boxingscene-ը։
Հիշեցնենք, որ նախորդ անգամ Արթուր Աբրահամը ռինգ է դուրս եկել մարտի 23-ին՝ տեխնիկական նոկաուտով պարտվելով գերմանացի Ռոբերտ Շտիգլիցին
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:17 , 3 հոկտեմբերի
09:07 , 3 հոկտեմբերի
00:39 , 3 հոկտեմբերի 
23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի