10:12 18 հունիսի, 2013Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (36-4, 21 նոկաուտ) կարող է հրաժարվել Նամիբիայի ներկայացուցիչ Վիլբերֆորս Շիհեպոյի (20-6, 15 նոկաուտ) հետ մենամարտից։
Աբրահամին չի գոհացնում գումարը, որն իրեն առաջարկում է Sauerland Event ընկերությունը։
«Եթե Sauerland Event-ը համաձայնության չգա իրավաբանիս հետ, ապա չեմ պատրաստվում մանամարտել ո՛չ օգոստոսի 24-ին, ո՛չ էլ դրանից հետո։ Կարող եմ կարիերաս ավարտել։ Մարզիկի հետ պետք է արդար վարվել»,- Աբրահամի խոսքն է մեջբերում Boxingscene-ը։
Հիշեցնենք, որ նախորդ անգամ Արթուր Աբրահամը ռինգ է դուրս եկել մարտի 23-ին՝ տեխնիկական նոկաուտով պարտվելով գերմանացի Ռոբերտ Շտիգլիցին
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.