01:50  ,  11 ապրիլի, 2012

«Լիոնը» եզրափակիչում է

«Լիոնը» դուրս եկավ Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակիչ:

Կիսաեզրափակիչում լիոնցիները հյուրընկավելիս 4:0 հաշվով պարտության մատնեցին երրորդ լիգայի ներկայացուցիչ «Գազելեկ Այաչո» ակումբին:

Խաղի հաշիվը 60-րդ րոպեին բացեց ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լակազեթը, այնուհետեւ մեկական գնդակ խփեցին նաեւ Լիսանդրո Լոպեսը, Կլեման Գրենյեն ու Բաֆետիմբի Գոմիսը: Հանդիպման 38-րդ րոպեից դաշտի տերերը խաղում էին 10 ֆուտբոլիստներով:

Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Կեւելին» ու «Ռենը»:

Ֆրանսիայի գավաթ. կիսաեզրափակիչ

«Գազելեկ Այաչո» - Լիոն՝ 0:4

Լակազեթ, 60, Լիսանդրո Լոպես, 74, Գրենյե, 80, Գոմիս, 90

Հեռացում՝ Կոլինետ, 38 («Գազելեկ Այաչո»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում