16:40 5 հունիսի, 2013Հենրիխ Մխիթարյանի խաղը ինչ-որ տեղ նման է Ֆրենկ Լեմպարդի խաղին, գրում է Բրիտանական The Mirror-ը, որը վերլուծել է Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» 24-ամյա կիսապաշտպանի խաղը:
«Ժամանակն է, որ Հենրիխ Մխիթարյանն այլ ակումբ տեղափոխվի: Դա կնպաստի նրա կարիերայի առաջընթացին: Հենրիխի խաղը ինչ-որ տեղ նման է Ֆրենկ Լեմպարդի խաղին: Սակայն տարբերությունն այն է, որ Մխիթարյանը կարող է խաղալ նաեւ ենթահարձակվողի դիրքում: Քիչ կարեւոր չէ, որ նա գիտի մի քանի լեզու: Դա կիսապաշտպանին թույլ կտա ավելի հեշտ հարմարվել Անգլիայում»,- գրում է կայքը:
Հիշեցնենք, որ անգլիական «Լիվերպուլի» պաշտոնական կայքը հաստատել էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրությունը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.