12:22  ,  5 հունիսի, 2013

«Լիվերպուլի» պաշտոնական կայքը հաստատել է Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ հետաքրքրությունը

Անգլիական «Լիվերպուլը» պաշտոնապես հաստատել է Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ հետաքրքրությունը:

Անգլիայի 18-ակի չեմպիոնն իր պաշտոնական կայքում հղում է կատարել Liverpool Echo-ին՝ նշելով, որ 24-ամյա Մխիթարյանը կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ լիվերպուլցիները 22 միլիոն ֆունտ ստերլինգ են վճարելու Հենրիխ Մխիիթարյանին ձեռք բերելու համար: 

Հիշեցնենք, որ Ուկրաինայի ավարտված առաջնությունում Մխիթարյանը դարձել է 25 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ՝ սահմանելով Պրեմյեր լիգայի ռմբարկուական ռեկորդ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում