Հենրիխ Մխիթարյանի խաղը ինչ-որ տեղ նման է Ֆրենկ Լեմպարդի խաղին, գրում է Բրիտանական The Mirror-ը, որը վերլուծել է Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» 24-ամյա կիսապաշտպանի խաղը:
«Ժամանակն է, որ Հենրիխ Մխիթարյանն այլ ակումբ տեղափոխվի: Դա կնպաստի նրա կարիերայի առաջընթացին: Հենրիխի խաղը ինչ-որ տեղ նման է Ֆրենկ Լեմպարդի խաղին: Սակայն տարբերությունն այն է, որ Մխիթարյանը կարող է խաղալ նաեւ ենթահարձակվողի դիրքում: Քիչ կարեւոր չէ, որ նա գիտի մի քանի լեզու: Դա կիսապաշտպանին թույլ կտա ավելի հեշտ հարմարվել Անգլիայում»,- գրում է կայքը:
Հիշեցնենք, որ անգլիական «Լիվերպուլի» պաշտոնական կայքը հաստատել էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրությունը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի
01:42 , 13 հոկտեմբերի
01:18 , 13 հոկտեմբերի 
23:21 , 12 հոկտեմբերի
22:03 , 12 հոկտեմբերի 
21:12 , 12 հոկտեմբերի
18:57 , 12 հոկտեմբերի 
18:09 , 12 հոկտեմբերի
17:17 , 12 հոկտեմբերի