Ֆրանսիական Le Monde-ը պատմում է քայլելու ընթացքում մեդիտացիա անելու տեխնիկայի մասին:
«Սպորտ եւ մարզավիճակ» բաժնի վարող Ստեֆան Մադարը ներկայացրել է իր առաջին փորձը:
«Աշխատանքի գնալիս ես միշտ մետրո եմ նստում: Փարիզի մետրոն առանձին մոլորակ է, որտեղ պետք է կարողանալ արագ քայլել: Այդ պատճառով ես սկսեցի կիրառել ռիթմիկ շնչառություն, որը օգնում է չհոգնել երկար անցումների ժամանակ: Տեխնիկան բարդ չէ` չորս քայլ մեկ շնչելու եւ չորս քայլ արտաշնչելու ժամանակ: Մեդիտատիվ քայլքի հիմքում համաչափությունն է: Ձեր քայլքի ռիթմը պետք է համընկնի շնչառության ռիթմի հետ:
Մեդիտատիվ քայլքը բացահայտել է Էդուարդ Ստիգլերը, որը 1970-1980-ականներին Աֆղանստանում իրականացնում էր տնտեսական խրախուսման ծրագիր: Նա նկատել է, որ Աֆղանստանի մալդարների քոչվոր ցեղերում մարդիկ տարբեր բարդության տեղանքներում օրական հաղթահարում են ավելի քան 200 կմ: Նրանց շնչառությունը մնում է կայուն եւ համաչափ` լինեն անապատում, տափաստանում, թե լեռներում:
Տեխնիկայի տարբերակներից մեկն էլ հետեւյալն է. շնչելուց կատարվում է երեք քայլ, մեկ քայլ` շնչառության պահում եւ արտաշնչում` եւս երեք քայլ: Պահելով շնչառությունը` հնարավորություն է տրվում պահել թթվածինը թոքերում եւ հանգստացնել սրտի ռիթմը»,- գրում է Le Monde-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

09:25 , 13 հոկտեմբերի
09:11 , 13 հոկտեմբերի 
04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի
01:42 , 13 հոկտեմբերի
01:18 , 13 հոկտեմբերի 
23:21 , 12 հոկտեմբերի
22:03 , 12 հոկտեմբերի 
21:12 , 12 հոկտեմբերի
18:57 , 12 հոկտեմբերի