13:56  ,  25 մայիսի, 2013

Բրիտանական մամուլ. Լոնդոնյան եզրափակիչում երկու գերմանական ակումբ՝ արդարացի է

Բրիտանական մամուլն ընդհանուր առմամբ արդարացի է համարում, որ անգլիական, եվրոպական եւ միջազգային ֆուտբոլի համար առանձնահատուկ վայրում՝ «Ուեմբլի» ստադիոնում այս անգամ հանդիպելու են երկու գերմանական ակումբներ՝ Դորտմունդի «Բորուսիան» եւ Մյունխենի «Բավարիան»:

«Մասնագետների մեծ մասը «Ուեմբլիում» սպասում էր տեսնել առնվազն մեկ իսպանական թիմի, բայց սխալվեցին: Գերմանական ֆուտբոլն այս անգամ արժանիորեն գագաթին է: «Բորուսիան» եւ հատկապես «Բավարիան» արժանի են եզրափակիչին: Իսկ անգլիական թիմերի ժամանակը դեռ անպայման կգա», գրում է  The Daily Mail-ը:

«Մոտ 200 հազար գերմանացի ֆուտբոլասերներ են ժամանել Լոնդոն՝ «Ուեմբլիում» եւ ֆան գոտիներում հետեւելու իրենց սիրելի թիմերի պատմական հանդիպմանը: Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի 150-ամյա հոբելյանի պատվին Լոնդոնի «Ուեմբլիին» վստահված Չեմպիոնների լիգայի եզրափակիչը անգլիական ֆուտբոլի համար այնքան էլ ուրախ իրադարձություն չէ: Առաջին անգամ տեղի կունենա աշխարհի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի գերմանական եզրափակիչ», գրում է The Telegraph-ը:

«Բորուսիա» - «Բավարիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով