13:56 25 մայիսի, 2013Բրիտանական մամուլն ընդհանուր առմամբ արդարացի է համարում, որ անգլիական, եվրոպական եւ միջազգային ֆուտբոլի համար առանձնահատուկ վայրում՝ «Ուեմբլի» ստադիոնում այս անգամ հանդիպելու են երկու գերմանական ակումբներ՝ Դորտմունդի «Բորուսիան» եւ Մյունխենի «Բավարիան»:
«Մասնագետների մեծ մասը «Ուեմբլիում» սպասում էր տեսնել առնվազն մեկ իսպանական թիմի, բայց սխալվեցին: Գերմանական ֆուտբոլն այս անգամ արժանիորեն գագաթին է: «Բորուսիան» եւ հատկապես «Բավարիան» արժանի են եզրափակիչին: Իսկ անգլիական թիմերի ժամանակը դեռ անպայման կգա», գրում է The Daily Mail-ը:
«Մոտ 200 հազար գերմանացի ֆուտբոլասերներ են ժամանել Լոնդոն՝ «Ուեմբլիում» եւ ֆան գոտիներում հետեւելու իրենց սիրելի թիմերի պատմական հանդիպմանը: Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի 150-ամյա հոբելյանի պատվին Լոնդոնի «Ուեմբլիին» վստահված Չեմպիոնների լիգայի եզրափակիչը անգլիական ֆուտբոլի համար այնքան էլ ուրախ իրադարձություն չէ: Առաջին անգամ տեղի կունենա աշխարհի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի գերմանական եզրափակիչ», գրում է The Telegraph-ը:
«Բորուսիա» - «Բավարիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.