Ֆրանսիական «Լիգա-1-ի» ուղեգիր նվաճած «Մոնակոն» անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ փոխհամաձայնության է եկել Արգենտինայի հավաքականի 29-ամյա հարձակվող Կարլոս Տեւեսի տեղափոխության հարցում, գրում է L’Equipe-ը:
Բացի այդ, առաջիկայում «Մոնակոն» պաշտոնապես կհայտարարի Մադրիդի «Աթլետիկոյի» կլումբացի ռմբարկու Ռադամել Ֆալկաոյին եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի պաշտպան Պատրիս Էվրային ձեռք բերելու մասին: Էվրան մինչեւ Անգլիա տեղափոխվելը 2002-2006-ը հանդես է եկել «Մոնակոյում»:
Ինչ վերաբերվում է Տեւեսին, ապա «Մոնակոն» տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել արգենտինացուն: Հարձակվողի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է մեկ տարուց:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում