Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»՝ իր կարիերայում նոր մարտահրավերների հանդիպելու համար, գրում է Daily Mail-ը:
27-ամյա անգլիացին իր որոշման մասին արդեն հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին, սակայն Անգլիայի 20-ակի չեմպիոնը հրաժարվել է տրանսֆերի հանել նրան, թեեւ մանչեսթերցիները պատրատվում են ամռանը ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուին, ով «Օլդ Տրաֆորդում» հանդես է եկել 2003-2009-ը: «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչներն արդեն բանակցել են Պորտուգալիայի հավաքականի ավագի գործակալների հետ:
71-ամյա Ալեքս Ֆերգյուսոնի՝ կարիերան ավարտելու մասին հայտարարությունից հետո Ռունին վստահ չէ, որ բավականաչափ խաղային ժամանակ կստանա նոր մարզիչի գլխավորությամբ:
Ստեղծված իրավիճակից կարող է օգտվել Լոնդոնի «Չելսին», որը պատրաստ է 25 միլիոն ֆունտ ստերլինգ առաջարկել Ռունիին ձեռք բերելու համար: Լոնդոնցիների նոր գլխավոր մարզիչի հիմնական հավակնորդ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է իր թիմում տեսնել Ռունիին: Պորտուգալացին անգլիացուն կտրամադրի կենտրոնական հարձակվողի դիրքը, որը ժամանակին «Չելիսում» զբաղեցնում էր Դիդյե Դրոգբան:
Հիշեցնենք, որ Ռունիի ծառայություններով հետաքրքրված են նաեւ ֆրանսիական ՊՍԺ-ն ու Մյունխենի «Բավարիան»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:11 , 13 հոկտեմբերի 
04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի
01:42 , 13 հոկտեմբերի
01:18 , 13 հոկտեմբերի 
23:21 , 12 հոկտեմբերի
22:03 , 12 հոկտեմբերի 
21:12 , 12 հոկտեմբերի
18:57 , 12 հոկտեմբերի 
18:09 , 12 հոկտեմբերի