Մախաչկալայի «Անժին» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Կոլումբիայի ազգային հավաքականի ռմբարկու Ռադամել Ֆալկաոյին:
AS-ի համաձայն՝ Ֆալկաոյի տրանսֆերի վերաբերյալ «Անժին» ամենագայթակղիչ առաջարկն է արել «Աթլետիկոյին»: Միակ խնդիրն այն է, որ 27-ամյա կոլումբացին չի ցանկանում տեղափոխվել Ռուսաստան: Ֆալկաոյի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են նաեւ Մադրիդի «Ռեալն» ու Լոնդոնի «Չելսին»: Հարձակվողը չի ցանկանա տեղափոխվել «Չելսի», եթե անգլիական ակումբը Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճի:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ֆալկաոն 28 խաղում դարձել է 24 գոլի հեղինակ։ Նրա պայմանագիրն «Աթլետիկոյի» հետ նախատեսված է մինչեւ 2016-ի ամառը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի