16:24 18 ապրիլի, 2013Մախաչկալայի «Անժին» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Կոլումբիայի ազգային հավաքականի ռմբարկու Ռադամել Ֆալկաոյին:
AS-ի համաձայն՝ Ֆալկաոյի տրանսֆերի վերաբերյալ «Անժին» ամենագայթակղիչ առաջարկն է արել «Աթլետիկոյին»: Միակ խնդիրն այն է, որ 27-ամյա կոլումբացին չի ցանկանում տեղափոխվել Ռուսաստան: Ֆալկաոյի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են նաեւ Մադրիդի «Ռեալն» ու Լոնդոնի «Չելսին»: Հարձակվողը չի ցանկանա տեղափոխվել «Չելսի», եթե անգլիական ակումբը Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճի:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ֆալկաոն 28 խաղում դարձել է 24 գոլի հեղինակ։ Նրա պայմանագիրն «Աթլետիկոյի» հետ նախատեսված է մինչեւ 2016-ի ամառը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.