13:08  +04,  5 ապրիլի, 2013

Հայ սուսերամարտիկները մեկնում են Խորվաթիա

Սուսերամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը կմասնակցի պատանիների եւ երիտասարդների աշխարհի առաջնությանը, որը կկայանա ապրիլի 6-10-ը Խորվաթիայի Պորեջ քաղաքում, փոխանցում են Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից։

Հայաստանի թիմի կազմում հանդես կգան ճկասուսերակիրներ Մայքլ Հովհաննիսյանը եւ Էմիլ Դանիելյանը, ինչպես նաեւ խոցասուսերակիրներ Էդուարդ Հովիկյանը, Արթուր Քոչարյանը եւ Լիլիթ Էվոյանը:

Մայքլ Հովհաննիսյանը արդեն Պորեջում է, որտեղ մարտի 29-ից մասնակցում է սուսերամարտի միջազգային հավաքին: Մայքլ Հովհաննիսյանն իրեն բավականին լավ է դրսեւորել նաեւ այս տարվա փետրվարին Բուդապեշտում կայացած պատանիների եւ երիտասարդների առաջնությունում՝ 100 մասնակիցների մեջ գրավելով 22-րդ տեղը:

Ճկասուսերակիր Էմիլ Դանիելյանը 2012թ.  Երեւանում կայացած միջազգային մրցաշարի հաղթողն է: Լիլիթ Էվոյանը եւ Էդուարդ Հովիկյանը 2013թ. Հայաստանի երիտասարդների չեմպիոններն են, իսկ Արթուր Քոչարյանը՝ երրորդ մրցանակակիր է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Արթուր 19:01-05/04
Հուսով ենք որ մեր մարզիկները հաջող կմասնակցեն առաջնությանը
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ