13:05  ,  24 մարտի, 2013

Արթուր Աբրահամ – Ռոբերտ Շտիգլից (ֆոտո)

Մարտի 23-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը պարտվեց գերմանացի Ռոբերտ Շտիգլիցին՝ զրկվելով իր տիտղոսից:

Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում կայացած մենամարտը տեւեց 3 ռաունդ: Հայ բռնցքմաարտիկը ստացել էր աչքի վնասվածք, ինչի պատճառով գերմանացու օգտին տեխնիկական նոկաուտով հաղթանակ գրանցվեց:

Մարտից հետո Աբրահամը ռեւանշ մենամարտի առաջարկ էր արել Շտիգլիցին: Գերմանացին չէր մերժել:

Ֆոտո՝ Fightnews, AP

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում