12:21  ,  24 մարտի, 2013

Արթուր Աբրահամը ռեւանշ մենամարտ է պահանջել Շտիգլիցից. գերմանացին համաձայնվել է (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնական գոտու համար մենամարտում Արթուր Աբրահամին հաղթած գերմանացի Ռոբերտ Շտիգլիցը համաձայնվել է ռեւանշ մենամարտ անցկացնել:

Մարտի 23-ին Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում անցկացված մենամարտից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում 33-ամյա Աբրահամը ռեւանշ մենամարտ է պահանջել Շտիգլիցից: 31-ամյա գերմանացին նշել է, որ միշտ ուրախ է ռինգում հանդիպել Աբրահամի հետ եւ համաձայնվել է երրորդ ռեւանշ մենամարտին: Վերջնական որոշում կկայացնեն կողմերի մենեջերները, գրում է Boxingscene-ը:

Հիշեցնենք, որ Շտիգլիցն Աբրահամին հաղթեց տեխնիկական նոկաուտով: Մենամարտը տեւեց 3 ռաունդ: Հայ բռնցքմաարտիկը ստացել էր աչքի վնասվածք, ինչի պատճառով ռինգի բժիշկը ստիպված եղավ դադարեցնել մենամարտը:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս