12:21 24 մարտի, 2013Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնական գոտու համար մենամարտում Արթուր Աբրահամին հաղթած գերմանացի Ռոբերտ Շտիգլիցը համաձայնվել է ռեւանշ մենամարտ անցկացնել:
Մարտի 23-ին Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում անցկացված մենամարտից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում 33-ամյա Աբրահամը ռեւանշ մենամարտ է պահանջել Շտիգլիցից: 31-ամյա գերմանացին նշել է, որ միշտ ուրախ է ռինգում հանդիպել Աբրահամի հետ եւ համաձայնվել է երրորդ ռեւանշ մենամարտին: Վերջնական որոշում կկայացնեն կողմերի մենեջերները, գրում է Boxingscene-ը:
Հիշեցնենք, որ Շտիգլիցն Աբրահամին հաղթեց տեխնիկական նոկաուտով: Մենամարտը տեւեց 3 ռաունդ: Հայ բռնցքմաարտիկը ստացել էր աչքի վնասվածք, ինչի պատճառով ռինգի բժիշկը ստիպված եղավ դադարեցնել մենամարտը:




The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.