Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում կայանալիք Արթուր Աբրահամ – Ռոբերտ Շտիգլից չեմպիոնական մենամարտի նախաշեմին անցկացվել է կշռման հանդիսավոր արարողությունը:
33-ամյա Աբրահամի քաշը 76.2 կգ է, իսկ 31-ամյա Շտիգլիինը՝ 76.0 կգ, տեղեկացնում է BoxingScene-ը:
Արթուր Աբրահամ – Ռոբերտ Շտիգլից մենամարտը տեղի կունենա մարտի 23-ին Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Getec մարզապալատում:
Հիշեցնենք, որ 2012թ. օգոստոսի 25-ին Բեռլինում Արթուր Աբրահամն աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցին հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ՝ 116-112, 116-112, 115-113: Համաձայն Արթուր Աբրահամի եւ Շտիգլիցի պայմանգրի, հաղթանակի դեպքում Արթուր Աբրահամը պարտավոր էր Ռոբերտ Շտիգլիցի հետ անցկացնել ռեւանշ մենամարտ։








Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:17 , 3 հոկտեմբերի
09:07 , 3 հոկտեմբերի
00:39 , 3 հոկտեմբերի 
23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի