Արթուր Աբրահամ – Ռոբերտ Շտիգլից. Կշռման արարողություն (ֆոտո)

21:26   22 մարտի, 2013

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում կայանալիք Արթուր Աբրահամ – Ռոբերտ Շտիգլից չեմպիոնական մենամարտի նախաշեմին անցկացվել է կշռման հանդիսավոր արարողությունը:

33-ամյա Աբրահամի քաշը 76.2 կգ է, իսկ 31-ամյա Շտիգլիինը՝ 76.0 կգ, տեղեկացնում է BoxingScene-ը:

Արթուր Աբրահամ – Ռոբերտ Շտիգլից մենամարտը տեղի կունենա մարտի 23-ին Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Getec մարզապալատում:

Հիշեցնենք, որ 2012թ. օգոստոսի 25-ին Բեռլինում Արթուր Աբրահամն աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցին հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ՝ 116-112, 116-112, 115-113: Համաձայն Արթուր Աբրահամի եւ Շտիգլիցի պայմանգրի, հաղթանակի դեպքում Արթուր Աբրահամը պարտավոր էր Ռոբերտ Շտիգլիցի հետ անցկացնել ռեւանշ մենամարտ։

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։