15:50  ,  19 մարտի, 2013

Արթուր Աբրահամ. Հարգում եմ Շտիգլիցին, բայց կկոտրեմ նրան

Պետք է պաշտպանեմ տիտղոսս՝ ցույց տալով այն ամենը, ինչին հասել եմ մարզումների արդյունքում, հայտարարել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը: Հայ բռնցքամարտիկն անդրադարձել է աշխարհի նախկին չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ առաջիկա մենամարտին:

«Ես հաղթեցի առաջին մենամարտում՝ դառնալով չեմպիոն: Հիմա եկել է ռեւանշ մենամարտի ժամանակը: Ես պետք է պաշտպանեմ տիտղոսս՝ ցույց տալով այն ամենը, ինչին հասել եմ մարզումների արդյունքում: Հարգում եմ բոլոր մրցակիցներիս, այդ թվում՝ Ռոբերտ Շտիգլիցին, սակայն ես միշտ ռինգ եմ դուրս գալիս միայն հաղթելու համար: Ես կկոտրեմ Շտիգլիցին: Դրանում կասկած չկա»,- Աբրահամի խոսքը փոխանցում է Boxingscene-ը:

31-ամյա Շտիգլիցն էլ իր հերթին նշել է, որ պատրաստվում է վերադարձնել տիտղոսը. «Դեռ կտեսնենք, թե ինչպես կստացվի իրականում: Ես հիանալի մարզավիճակում եմ: Երկրպագուները կաջակցեն ինձ: Ցանկանում եմ վերադարձնել տիտղոսս»,- ասել է գերմանացին:

Արթուր Աբրահամ – Ռոբերտ Շտիգլից ռեւանշ մենամարտը տեղի կունենա մարտի 23-ին Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս