15:50 19 մարտի, 2013Պետք է պաշտպանեմ տիտղոսս՝ ցույց տալով այն ամենը, ինչին հասել եմ մարզումների արդյունքում, հայտարարել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը: Հայ բռնցքամարտիկն անդրադարձել է աշխարհի նախկին չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ առաջիկա մենամարտին:
«Ես հաղթեցի առաջին մենամարտում՝ դառնալով չեմպիոն: Հիմա եկել է ռեւանշ մենամարտի ժամանակը: Ես պետք է պաշտպանեմ տիտղոսս՝ ցույց տալով այն ամենը, ինչին հասել եմ մարզումների արդյունքում: Հարգում եմ բոլոր մրցակիցներիս, այդ թվում՝ Ռոբերտ Շտիգլիցին, սակայն ես միշտ ռինգ եմ դուրս գալիս միայն հաղթելու համար: Ես կկոտրեմ Շտիգլիցին: Դրանում կասկած չկա»,- Աբրահամի խոսքը փոխանցում է Boxingscene-ը:
31-ամյա Շտիգլիցն էլ իր հերթին նշել է, որ պատրաստվում է վերադարձնել տիտղոսը. «Դեռ կտեսնենք, թե ինչպես կստացվի իրականում: Ես հիանալի մարզավիճակում եմ: Երկրպագուները կաջակցեն ինձ: Ցանկանում եմ վերադարձնել տիտղոսս»,- ասել է գերմանացին:
Արթուր Աբրահամ – Ռոբերտ Շտիգլից ռեւանշ մենամարտը տեղի կունենա մարտի 23-ին Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.