12:25  ,  14 մարտի, 2013

AS. Ֆալկաոյի տրանսֆերային արժեքը՝ 60 միլիոն եվրո, «Ռեալի» համար՝ 75

Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Կոլումբիայի հավաքականի ռմբարկու Ռադամել Ֆալկաոն շարունակում է մնալ Եվրոպայի սուպերակումբների ուշադրության կենտրոնում:

Իսպանական AS թերթը հրապարակել է հոդված, որում կարծիք է հայտնել 27-ամյա կոլումբացու ապագայի վերաբերյալ:

«Վերջերս Լոնդոնի «Չելսին» 35 միլիոն եվրո էր առաջարկել Ֆալկաոյի համար, սակայն «Աթլետիկոն» մերժել էր: Կոլումբացի ռմբարկուի տրանսֆերային արժեքը բոլորի համար 60 միլիոն եվրո է, իսկ Մադրիդի «Ռեալի» համար՝ 75 միլիոն եվրո: «Աթլետիկոյի» ղեկավարությունը հասկանում է, որ Ֆալկաոյի՝ Արքայական ակումբ տեղափոխվելը մեծ աղմուկ կբարձրացնի թիմի երկրպագուների շրջանում: Այդ իսկ պատճառով «Աթլետիկոյի» ղեկավարությունն անում է ամեն բան՝ նմանատիպ իրավիճակից խուսափելու համար»,- գրում է թերթը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով