12:25 14 մարտի, 2013Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Կոլումբիայի հավաքականի ռմբարկու Ռադամել Ֆալկաոն շարունակում է մնալ Եվրոպայի սուպերակումբների ուշադրության կենտրոնում:
Իսպանական AS թերթը հրապարակել է հոդված, որում կարծիք է հայտնել 27-ամյա կոլումբացու ապագայի վերաբերյալ:
«Վերջերս Լոնդոնի «Չելսին» 35 միլիոն եվրո էր առաջարկել Ֆալկաոյի համար, սակայն «Աթլետիկոն» մերժել էր: Կոլումբացի ռմբարկուի տրանսֆերային արժեքը բոլորի համար 60 միլիոն եվրո է, իսկ Մադրիդի «Ռեալի» համար՝ 75 միլիոն եվրո: «Աթլետիկոյի» ղեկավարությունը հասկանում է, որ Ֆալկաոյի՝ Արքայական ակումբ տեղափոխվելը մեծ աղմուկ կբարձրացնի թիմի երկրպագուների շրջանում: Այդ իսկ պատճառով «Աթլետիկոյի» ղեկավարությունն անում է ամեն բան՝ նմանատիպ իրավիճակից խուսափելու համար»,- գրում է թերթը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.