Ինձ պատկանող չեմպիոնական գոտին հայտնվել է ուրիշի մոտ, հայտարարել է պրոֆեսիանալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը, ով մարտի 23-ին Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում ռեւանշ մենամարտ կանցկացնի Արթուր Աբրահամի հետ:
«Չեմ ցանկանում հիշել անցյալը: Միայն կարող եմ ասել, որ ինձ պատկանող չեմպիոնական գոտին հայտնվել է ուրիշի մոտ: Առաջիկա մենամարտում ես կխլեմ իմ տիտղոսն Արթուր Աբրահամից: Ինձ համար դա ամենագլխավոր նպատակն է, որի վրա ես կենտրոնացել եմ»,- Շտիգլիցի խոսքը փոխանցում է BoxingNews24-ը:
Հիշեցնենք, որ 2012թ. օգոստոսի 25-ին Բեռլինում Արթուր Աբրահամը գերմանացի Ռոբերտ Շտիգլիցին հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ (116-112, 116-112, 115-113): 2012թ. դեկտեմբերի 15-ին Նյուրնբերգում կայացած մենամարտում 32-ամյա Աբրահամը պաշտպանեց տիտղոսը` պարտության մատնելով ֆրանսիացի Մեհդի Բուադլային:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:17 , 3 հոկտեմբերի
09:07 , 3 հոկտեմբերի
00:39 , 3 հոկտեմբերի 
23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի