09:08 14 մարտի, 2013Ինձ պատկանող չեմպիոնական գոտին հայտնվել է ուրիշի մոտ, հայտարարել է պրոֆեսիանալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը, ով մարտի 23-ին Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում ռեւանշ մենամարտ կանցկացնի Արթուր Աբրահամի հետ:
«Չեմ ցանկանում հիշել անցյալը: Միայն կարող եմ ասել, որ ինձ պատկանող չեմպիոնական գոտին հայտնվել է ուրիշի մոտ: Առաջիկա մենամարտում ես կխլեմ իմ տիտղոսն Արթուր Աբրահամից: Ինձ համար դա ամենագլխավոր նպատակն է, որի վրա ես կենտրոնացել եմ»,- Շտիգլիցի խոսքը փոխանցում է BoxingNews24-ը:
Հիշեցնենք, որ 2012թ. օգոստոսի 25-ին Բեռլինում Արթուր Աբրահամը գերմանացի Ռոբերտ Շտիգլիցին հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ (116-112, 116-112, 115-113): 2012թ. դեկտեմբերի 15-ին Նյուրնբերգում կայացած մենամարտում 32-ամյա Աբրահամը պաշտպանեց տիտղոսը` պարտության մատնելով ֆրանսիացի Մեհդի Բուադլային:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.