15:17  ,  13 մարտի, 2013

Արթուր Աբրահամ. Ես մարզադահլիճում պարզապես տանջում եմ ինձ

Ռոբերտ Շտիգլիցը դեռ չի տեսել Արթուր Աբրահամի լավագույն տարբերակը, հայտարարել է սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (36-3, 28 նոկաուտ): Մարտի 23-ին Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում կայանալիք ռեւանշ մենամարտի մասին խոսել է Արթուր Աբրահամը, փոխանցում է vringe.com-ը:

«Շտիգլիցը դեռ չի տեսել Արթուր Աբրահամի լավագույն տարբերակը, իսկ նա արդեն ցուցադրել է իր բոլոր հնարավորությունները: Ես ուղերձ ունեմ նրան. զգուշացիր, քանի որ մեր ռեւանշը շատ ավելի բարդ է լինելու, քան առաջին մենամարտը: Ես ոչ թե տքնաջան մարզվում եմ, այլ` մարզադահլիճում պարզապես տանջում եմ ինձ, եւ դա ինձ դուր է գալիս: Մեկ անգամ ես արդեն ծեծել եմ Ռոբերտին եւ դրա հիման վրա կարող եմ ասել, որ կարող եմ կրկնել անցածը: Նա այլ կերպ չի կարող մենամարտել, բայց ես նրան չեմ թերագնահատում: Շիգլիցը հենց այնպես չի եղել աշխարհի չեմպիոն, մի քանի անգամ հաջողությամբ պաշտպանել է տիտղոսը, մինչեւ ես կզրկեին նրան չեմպիոնությունից: Նա նախկինի նման ունի ամբիցիաներ եւ ինձ հաղթելու ցանկություն»,- ասել է Արթուր Աբրահամը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում